Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից ձեռք բերել նոր սերնդի F-35 կործանիչներ՝
հունական ավիացիայի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու համար, գրում է
Cumhuriyet թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Անկարան F-35 մատակարարման ծրագրին
վերադառնալու բանակցությունների ժամանակ Վաշինգտոնին ասել է, որ հանուն ռազմական
ինքնաթիռների ձեռք բերման չի ակտիվացնի ռուսական կողմից գնված С-400 ՀՕՊ
համակարգերը։ Այդ համալիրները Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունից 2,5
մլրդ դոլարով, սակայն դրանք այդպես էլ շահագործման չեն հանձնվել և մինչ օրս
պահվում են թուրքական պահեստներում, նշում է պարբերականը։
Անկարայում ամերիկյան դեսպանատան
բարձրաստիճան ներկայացուցիչը չի հերքել այս տեղեկությունը։ «Այժմ գնդակը Թուրքիայի
դաշտում է, նրանց լավ հայտնի են F-35-ի գնման համար պահանջները»,- ասել է նա պարբերականի
հետ զրույցում։