Տավուշի ու Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ են նշանակվել

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տավուշի ու Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ են նշանակվել: 


««Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ


նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:


««Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ


նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի տեքստում: