Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 37,27%

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որն անցկացվել է սեպտեմբերի  1-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 37,27 տոկոս՝ 2 միլիոն 196 հազար 771 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։


Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ընտրատեղամասերի 91%-ի տվյալների մշակման արդյունքներով, ստացել է երկրի խորհրդարանում 68 տեղ՝125-ից։ Ըստ այդմ՝ այդ կուսակցությունը կորցրել է 1 մանդատ (այժմ ունի 69 մանդատ), բայց այնուամենայնիվ նոր գումարման խորհրդարանում ստանում է մեծամասնություն: