Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով մի քանի բազալտե եզրաքար։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կարեն Գ.-ն եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։