ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դին. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: