Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։