Արմեն Զոհրաբյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն

Այսօր կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։


Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։


Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարար Սանոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է։


 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։


Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ՃԴ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սերժիկ Պետրոսյանին` այս ճամանակահատվածում Ավետիսյանին փախարինելու համար։


Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։


Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։


Քննարկվել են ընթացիք աշխատանքային այլ հարցեր։