ԲԸՏՄ-ն կասեցրել է «Հայկական ճամբար» հանգստի գոտում իրականացվող ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։


Պարզվել է, որ ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած Արտանիշ գետի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր՝ իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։


ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։


Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։