Սերժ Սարգսյանի գործով դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

ԲԴԽ-ն սեպտեմբերի 17-ին կքննարկի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։


Վարույթի համար հիմք է հանդիսացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ արդարադատության նախարարություն ներկայացրած հաղորդումը, որից հետո նախարարի՝ հունիսի 20-ի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և ներկայացվել ԲԴԽ։


Նշենք, որ Վահե Միսակյանը հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատավորն է եղել։