Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում եւս սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 75 մլն դրամ է, որից 33,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նմանատիպ աշխատանքները կյանքի են կոչվում մեր քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նա։