Արարատում «Կամազը» մահացու վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին, որը տեղում մահացել է․