Ինչու է Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժում եղել. ԿԳՄՍՆ–ն պարզաբանել է

Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժվել են ավելի վաղ վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ այն նախարարության հետ համաձայնեցված չի եղել։


Եկեղեցի այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համաձայնեցրել են վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ։


Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։