Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։