Մասիսի քաղաքապետը հնարավոր է կալանավորվի. shamshyan.com

SHAMSHYANcom-ի տեղեկություններով՝ առաջիկայում իրավապահ համակարգի էպիկենտրոնում է հայտնվելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս հրավիրելու են Հակակոռուպցիոն կոմիտեի և հնարավոր է՝ Դ. Համբարձումյանին մեղադրանք ներկայացնեն ու իրավապահ համակարգը հասնի այն բանին, որ նա 2 ամսով կալանավորվի։



Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում։