Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում կրակոցների հետևանքով ոստիկան է զոհվել

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։


Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։