«Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Դելի և հակառակ ուղղությամբ

«Հայկական ավիաուղիներ»-ը նոյեմբերի 15-ից կսկսի ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը։ 



Յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամանակը


Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։


«Հայկական ավիաուղիներ»-ի առավելություններն են.

• Ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչև 7կգ - 55x40x20սմ.

• 90% զեղչ՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար

• 15% զեղչ՝  2-ից 12 տարեկան երեխաների համար 


•Նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն։ 


«Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և ավիատոմսերի վաճառքի գրասենյակներում։


«Հայկական ավիաուղիներ»- ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայում ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան։


Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են թռիչքների անվտանգության ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ 


Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանից իրականացվող թռիչքների բազայի հիման վրա՝ տարանցիկ, հարմարավետ չվերթների ընդլայնման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։