ԱԺ նախագահը Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայր Աթոռից ստացել է հրավեր՝ մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը, սակայն չի կարող մասնակցել՝ երկրում չգտնվելու հանգամանքով պայմանավորված: 


Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե հրավեր ստացե՞լ է Մայր Աթոռից՝ մասնակցելու սեպտեմբերի վերջին անցկացվելիք միջոցառումներին: 


«Ես ստացել եմ հրավեր: Ցավոք սրտի, այստեղ չեմ լինելու, պաշտոնական այցով գտնվելու եմ Կանադայում և չեմ կարող մասնակցել: Բայց, եթե այստեղ գտնվեի, անպայման կմասնակցեի»,-ԱԺ նախագահը: