Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը:


«Այս անգամ գնդակոծել են Գուլյայպոլեի գրոմադան։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է երեք մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է Ֆյոդորովը։