Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի վրա հարձակվելու միջոցով Ռուսաստանի ապագան վտանգի ենթարկելու մեջ։
«Իր իմպերիալիստական երազանքների համար Պուտինը հարյուր հազարավոր ռուս զինվորների է դրդում լուրջ վնասվածքների ու մահվան և ոչնչացնում է Ռուսաստանի տնտեսական հարաբերություններն աշխարհի շատ երկրների հետ»,- ասել է նա։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Միևնույն ժամանակ՝ կանցլերն ընդգծել է, որ Ուկրաինային չպետք է թույլատրվի օգտագործել Գերմանիայից մատակարարվող հեռահար զենքերը՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար։
«Ես մնում եմ իմ դիրքորոշմանը, նույնիսկ եթե այլ երկրներ այլ կերպ են որոշում»,- ավելացրել է Շոլցը: