Կյանքից հեռացել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտոն

70 տարեկանում մահացել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են նրա հարազատները։


  «Ծանր սրտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրը՝ ռոքնռոլի Փառքի սրահի անդամ Տիտո Ջեքսոնը, այլևս մեզ հետ չէ», - հայտնել են երաժիշտի որդիները՝ Տարիանո, Տերիլ և Տիտո Ջո Ջեքսոններն Instagram-ում:


Ըստ ԶԼՄ-ների՝ Տիտո Ջեքսոնը մահացել է սեպտեմբերի 15-ին, սրտի նոպայից, երբ ավտոմեքենայով Նյու Մեքսիկո նահանգից մեկնում էր Օկլահոմա։


Տիտոն Jackson 5 կուլտային ընտանեկան խմբի անդամներից էր, որի կազմի մեջ մտնում էին հինգ Ջեքսոն եղբայրները՝ Ջեքին, Տիտոն, Ջերմեյնը, Մառլոնը և Մայքլը:


Տիտոն դարձավ խմբի` կյանքից հեռացած երկրորդ անդամը: 2009 թվականին մահացել է եղբայրներից կրտսերը՝ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնը, որը հանրահայտ դարձավ իր սոլո կարիերայի ժամանակ։