ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական
ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի
հեռախոսազրույցներին:
Հարցին՝ կարելի՞ է արդյոք հուսալ, որ նա ևս մեկ հանդիպում կկազմակերպի Նյու Յորքում, Միլլերը
պատասխանել է, որ ինքը չունի այդ առնչությամբ որևէ հայտարարություն:
«Ակնհայտ է, որ մենք մշտապես հնարավորություններ ենք
փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Մենք
շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ
խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության
համաձայնագրի մշակման հարցում, և մենք պատրաստ ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր
միջոցներով, ներառյալ հանդիպում հրավիրելը, եթե դա օգտակար լինի»,- հավելել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: