Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի դեմ
երկրորդ մահափորձն է կատարվել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի
տեղակալ Էմիլի Սայմոնսը։
«Նրանք ջերմ զրույց են ունեցել, և նախկին նախագահ Թրամփը երախտագիտություն է հայտնել զանգի համար»,- գրել է նա X-ում: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը CNN-ի հետ զրույցում երկխոսությունն անվանել է «հաճելի»: «Խոսվել է Գաղտնի ծառայության ուժեղացման մասին»,- ավելացրել է նա:
Բայդենն ավելի վաղ ասել էր, որ
մահափորձից հետո առաջին ժամերին չի կարողացել հեռախոսով կապ հաստատել Թրամփի հետ։