Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պաշտոնական Բաքուն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը՝ այն համարելով «անընդունելի», քանի որ
ադրբեջանական կողմի «լեգիտիմ» գործողություններն անվանել է հարձակում Ղարաբաղի վրա
և էթնիկ զտումներ: Այս մասին, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան
Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ չնայած իր խաղաղասիրության մասին
հայտարարություններին, «Հայաստանը շարունակում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»
տերմինը Ադրբեջանի հնամենի և ճանաչված տարածքի՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի
նկատմամբ, ինչը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ
անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է»։