Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ
Նահանգները չի աջակցում Իսրայելի ցամաքային հարձակողական գործողություններին ո՛չ
Լիբանանում, ո՛չ Գազայի հատվածում, ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի
քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք մտադիր չենք միանալ և աջակցել հարձակողական գործողություններին, որոնք նրանք իրականացնում են ինչպես հյուսիսային շրջաններում, այնպես էլ Գազայի հատվածում»,- ասել է Սինգհը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հստակորեն հասկացրել էր, որ ամերիկյան
բանակը չի մասնակցի Գազայի հատվածում ցամաքային գործողություններին։