ԱՄՆ Հանրապետական նահանգապետը մեղադրվում է պոռնոկայքերում ռասիստական մեկնաբաննությունների մեջ

ԱՄՆ-ի Նորթ Քարոլայնա նահանգի հանրապետական գործող նահանգապետ և նահանգապետի թեկնածու Մարք Ռոբինսոնը՝ ըստ CNN-ի տարիներ առաջ պոռնոկայքերից մեկում տարբեր ռասիստական մեկանաբանություններ է արել, մասնավորապես նա գրել է. «Ես սև նացիստ եմ», «Ստրկատիրությունը այդքան էլ վատ բան չէր, ես ինքս մի քանի այսպիսի ստրուկ կգնեի» և այլն։


Դեմոկրատները և Հանրապետական կուսակցության մի մասը կոչ են անում Ռոբինսոնին դուրս գալ ընտրապայքարից, սակայն վերջինս հրաժարվում է։ Բացի նահանգապետի պաշտոնի համար՝ ընտրապայքարից այս իրադարձությունը կարևոր է նաև նախագահական ընտրությունների կոնտեքստում։ 


Նորթ Քարոլայնան այն 7 «տատանվող» նահանգներից է, որտեղ որոշվելու է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը։


 Արդյոք կկարողանա՞ն հանրապետականները ուշքի գալ այս հարվածից՝ ցույց կտա ժամանակը։