Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից, քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։
«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից», - ABC-ին տված հարցազրույցում ասել է Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է իսրայելցի գործընկերներին»։