Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսում ունեցած իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ալիևը հայտարարել է, թե ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղ բանակցությունները․
«Մինչ այժմ, մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկելուց ի վեր, մեկնաբանությունների 10 փոխանակում է եղել: Բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ ու ճկուն կներկայացնի իր մեկնաբանությունները, բայց տեսանք ճիշտ հակառակը։
Մենք ստիպված էինք 70 օր սպասել, որպեսզի նրանցից վերջնական տարբերակը ստանանք։ Բոլոր չհամաձայնեցված դրույթներն իրենց տարբերակով հանվել են խաղաղության պայմանագրից։ Այդ աստիճանի պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, սպասելի չէր»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «մի շարք կետեր հիմք են տալիս խոսելու այն մասին, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում և ցանկանում է ձգել ժամանակը»: