Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականները

Վրաստանում սկսվել են «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանցի, թուրք և վրացի զինվորականներ։


Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։


Զորավարժությունների ընթացքում երկրների ռազմական անձնակազմը և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր առաջադրանքներ՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։


Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։