Թրամփի նախընտրական շտաբը ԱՄՆ Ջորջիա նահանգը շփոթել է Վրաստանի հետ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը Ֆեյսբուքում Ջորջիայի բնակիչներին ուղղված նախընտրական գրառման մեջ օգտագործել է Վրաստանից լուսանկար։ Այս մասին հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը։


Գովազդային արշավը Ջորջիայում մեկնարկել է անցյալ հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 21-22-ին։ Տեղի հանրապետականներին ուղղված հաղորդագրությունը ուղեկցվել է լեռնային բնապատկերի լուսանկարով՝ «Գրանցվեք Թրամփի օգտին քվեարկելու համար» հաղորդագրությամբ։