Ուկրաինան այլևս չկա․ Այս պատերազմը կշարունակվի, եթե ես նախագահ չդառնամ․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այլևս չկա, մինչդեռ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական օգնության ավելացում է խնդրում՝ Ռուսաստանին հակահարված տալու համար.

«Մենք շարունակում ենք միլիարդավոր դոլարներ հատկացնել մի մարդու, որը հրաժարվում է համաձայնություն կնքել։ Չկար այնպիսի համաձայնության տարբերակ, որն ավելի լավը չլիներ, քան այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Ուկրաինան։ Ուկրաինան այլևս չկա։ Ունենք երկիր, որը անհնար է լինելու վերականգնել այնպես, ինչպիսին կար պատերազմից առաջ։ Այս պատերազմը կշարունակվի, եթե ես նախագահ չդառնամ»,- Հյուսիսային Կառոլինայում հավաքի ժամանակ ասել է Թրամփը։