Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ, բայց խոչընդոտները մնում են, որոնք խանգարում են մեզ առաջ շարժվել։ Այս մասին La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Երեւանի հետ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունը, որը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։


Հաջիևը նաև անդրադարձել է ՀՀ սպառազինությանը՝ մտահոգություն հայտնելով Երևանի կողմից Ֆրանսիայից զենքի գնման առնչությամբ․ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է Հաջիևը։