ԱՄՆ այս ընտրությունները կլինեն վերջինը, եթե Թրամփը պարտվի․ Իլոն Մասկ

Շատ քչերն են գիտակցում, որ եթե Թրամփը չընտրվի, սա կլինի վերջին ընտրությունները: Այս մասին X-ում գրել է ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը` անդրադառնալով նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:


«Նա սպառնալիք չէ ժողովրդավարության համար, այլ միակը, ով կարող է փրկել այն», - գրել է Մասկը:


Մասկը նաև նշել է, որ եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը հաղթի նախագահական ընտրություններում, ապա անօրինական ներգաղթյալները կշարունակեն ժամանել և ձեռք բերել քաղաքացիություն և ընտրելու իրավունք հաջորդ ընտրություններում։


Այսպիսով, ապահովելով միգրանտների ձայները, Դեմոկրատական կուսակցությունը չորս տարի անց  մրցակից չի ունենա, իսկ ԱՄՆ-ում միակ ընտրությունները կլինի դեմոկրատների փրայմերիզը։