Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԱՄԱՍ-ի շտաբի
ղեկավար Շարիֆ Աբու ալ-Ամինը սպանվել է
Լիբանանի հարավում թիրախին իսրայելական հարվածի հետևանքով։ Լուրը հաստատել է
պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:
Հաստատվում է, որ հարվածն իրականացվել է վաղ առավոտյան Աբու ալ-Ամինի տան վրա,
որը գտնվում է պաղեստինցի փախստականների Էլ-Բաս ճամբարում՝ Տիր քաղաքի շրջանում։
Նրա հետ միասին տանը եղել են կինը, որդին և դուստրը։ Նրանք բոլորը նույնպես զոհվել
են։
Շարիֆ Աբու ալ-Ամինը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկն էր արտասահմանում (Գազայի
հատվածից դուրս), նշում են իսրայելական լրատվամիջոցները։