Հոկտեմբերին ավելանում են ամպամած օրերի թիվը և տեղումների քանակը․ Լևոն Ազիզյան

Հոկտեմբերն աշնան երկրորդ ամիսն է որի ընթացքում զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։


«Հոկտեմբերին ավելանում են ամպամած օրերի թիվը և տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 41 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ։


ՀՀ տարածքում 1935-2023թթ. հոկտեմբեր ամսվա բազմամյա կլիմայական բնութագրերը ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների ներկայացված են ստորև»,-նշել է Ազիզյանը և կից լուսանկար հրապարակել։