Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանում մինչև հինգշաբթի առավոտ չեղարկվել են բոլոր չվերթները Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։
«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երկրի ողջ տարածքում բոլոր չվերթները չեղարկվում են մինչև վաղը առավոտյան ժամը 5-ը»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։