Պաշտոնական ճաշ Լավրովի կողմից՝ ի պատիվ Բյուլբյուլօղլուի

Հոկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական ճաշ է տվել ի պատիվ Փոլադ Բյուլբյուլօղլուի, որը 18 տարի զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։


Միջոցառմանը մասնակցել են փոխնախարարներ և ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարներ, Դաշնության խորհրդի սենատորներ և Պետդումայի պատգամավորներ, ինչպես նաև այլ նշանակալի կազմակերպությունների և Ռուսաստանի հասարակության ներկայացուցիչներ: