Ռուսաստանը ցավում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման համար

Ռուսաստանն ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի համար։ Այս մասին հոկտեմբերի 2-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Միևնույն ժամանակ, Մոսկվան ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ընթացիկ տարում միությունում նրա նախագահությունը:


«Պետության գործն է որոշել, թե ինչն է իր համար կարևոր, ինչն է իրեն պետք․ կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է նաև անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության ոլորտում»,- ասել Է Զախարովան:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում այդ երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության համար։