Որպես կարդիո-պարապմունքների սիրահար ողջունում եմ Գալստանյանի և աջակիցների երթը. միջինում 400-600 կալորիա կծախսեն․ Ալեքսանյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Որպես կարդիո-պարապմունքների մեծ սիրահար ողջունում եմ Գալստանյանի և աջակիցների երեկոյան երթը, միջինացված հաշվարկով 400-600 կալորիա կծախսեն երթի ընթացքում, արյան շրջանառությունը կլավացնեն, սրտանոթային համակարգի վրա դրական ներգործություն կունենան։ 


Բայց դրանից անդին և ոչ մի քաղաքական հաջողություն չեմ տեսնում։ Նաև ասեմ, որ քիչ հետո Հանրայինով կարող եք դիտել իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, թեև Հանրային ոտքով չէի գնացել, բայց կարծում եմ՝ հարցազրույցը վատը չի ստացվել։