«Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ. թող չմոռանան 44-օրյա պատերազմը». Ալիևը սպառնացել է

«Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ: Թող նրանք չմոռանան Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզնից ծնկաչոք գթություն աղերսում, թե ինչպես էին օրական տասն անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը»։ Այսպես է արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ջեբրայիլի բնակիչների հետ հանդիպմանը։


Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է. «Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Թող չմոռանան, որ նույնիսկ այդ աշխարհագրական պայմաններում մենք կարողացանք հասնել մեր ուզածին։ Մենք արմատախիլ արեցինք անջատողականությունը ընդամենը մի քանի ժամում՝ առանց որևէ մեկին նայելու, անկախ ամեն ինչից»։