Թրամփը պետք է հաղթի ընտրություններում և դառնա նախագահ՝ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը պահպանելու համար. Մասկ

Գործարար Իլոն  Մասկն իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին սպասվող նախագահական ընտրություններում:


«Թրամփը պետք է հաղթի ընտրություններում և դառնա նախագահ՝ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը պահպանելու համար»,- հայտարարել է Իլոն Մասկը:



Բաթլեր քաղաքում Թրամփի հանրահավաքներից մեկում գործարարը անդրադարձել է գործող նախագահին՝ հավելելով, որ դեմոկրատները «ցանկանում են սահմանափակել խոսքի ազատությունը և զենք կրելու իրավունքը»։