Նախնական տվյալներով «Դոմուս»-ի հրդեհից տուժածներ չկան. ՆԳՆ

«Դոմուս» խանութների ցանցի պահեստում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռ տեղեկատվություն չունենք. հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։


Նրա խոսքով, հրդեհը բացի պահեստային հատվածից, տարածվել է խանութի տարածք։ 


Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ, ըստ իրենց տեղեկությունների, տուժածներ չկան և ովքեր եղել են ներսում, դուրս են եկել։


«Հրդեհը պահեստի հատվածից տեղափոխվել է խանութի հատված։ Այս պահին այրվում է կահույք, տեխնիկա և շինանյութ»,- ասել է Նարեկ Սարգսյանը։