Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ իշխանությունները սպառնացել են Թուրքիային անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից և դոլարով վճարումներ կատարելուց՝ Ռուսաստանի հետ առևտրի պատճառով, պնդում է թուրքական Vatan կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։
«Թուրքիան չի կարող հանդես գալ
Վաշինգտոնի ճնշման դեմ՝ SWIFT համակարգով և դոլարով միջազգային առևտրի վրա էմբարգո
կիրառելու ԱՄՆ սպառնալիքի պատճառով»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված
հարցազրույցում։
Թոփքուրուլուն հայտարարել է, որ դրա պատճառով Անկարան ստիպված է կրճատել
առևտուրը ռուսական ընկերությունների հետ։ «Թուրքիան իր առևտրային գործողությունների
մեծ մասն իրականացնում է ամերիկյան արժույթով»,- նշել է գործակալության
զրուցակիցը։