Արթուր Հովհաննիսյանը կիսվել է վարչապետի Մոսկվա կատարած այցի արդյունքներով

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Վարչապետի Մոսկվա կատարած այցի արդյունքներով.

 

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։

 

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

 

 Այս տարվա օգոստոսի 1-ից էլ հայ սահմանապահներն ամբողջությամբ ստանձնել էին  «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ծառայությունը: