119 հայտ. ԲՏԱՆ-ն ավարտել է «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը

Ավարտվել է տեխնոլոգիական ստարտափների համար 26-շաբաթյա «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:


 

Ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ կընտրվեն ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները:

 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթը հաղթած միջազգային հեղինակավոր Plug and Play ընկերությունը դասընթացները կանցկացնի Հայաստանում գործող սկսնակ ստարտափների համար:


 

Աքսելերացիոն դասընթացների տևողությունը 14 շաբաթ է: