Սեպտեմբերին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։


2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236.561 զբոսաշրջիկ։


Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է.


2023թ․ սեպտեմբերին՝ 260,618։


2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):