Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

Թուրքական ավիաուղիների օդաչու Իլչեհին Փեհլիվանն անսպասելի մահացել է թռիչքի ժամանակ: Դա տեղի է ունեցել Սիեթլից Ստամբուլ TK204 չվերթի ժամանակ: Այս մասին հայտնում է yenisafak.com-ը:


Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Turkish Airlines-ը, ըստ որի Airbus A350-ի կապիտանը հանկարծակի իրեն վատ է զգացել, ապա ուշագնաց է եղել, արձանագրվել է մահ։ Երկրորդ օդաչուն կապվել է ավիադիսպետչերների հետ՝ մոտակա օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու համար: