«Միացյալ
Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն
խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և
բարգավաճ ապագայի իրագործման նպատակով»,- երեքշաբթի TURAN-ի Վաշինգտոնի թղթակցին
ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա մեկնաբանել է նաև պաշտոնական Բաքվի վերջին
մեղադրանքները Միացյալ Նահանգների և ընդհանրապես Արևմուտքի հասցեին և նշել.
«Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները»։
«Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ ուղղված է COP29-ի բարեհաջող անցկացմանը և կլիմայի ու էներգետիկ ոլորտներում ընդհանուր նպատակներին հասնելուն, և օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել միասին աշխատելու դեպքում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: