Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում
Ռուսաստանի դեսպանի պարտականություններից։ Պետության ղեկավարի համապատասխան
հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Անատոլի
Իվանովիչ Անտոնովին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության
արտակարգ և լիազոր դեսպանի և Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների
կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական դիտորդի պարտականություններից»,- ասված է փաստաթղթում։