Սևան-Գավառ ճանապարհին «Օպել»-ներ են բախվել. վարորդներից մեկը հիվանդանոցում է

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1960 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։