71 տարեկան հասակում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի երգի պետական թատրոնը:
«Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս է` մեզ հետ չէ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին Երևանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թվականին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում։ Երգչուհին կատարել է Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերը։